banner

Հանդիպումը չորեքշաբթի, 2022թ մարտի 9-ին, սկսած ժ 14-ից

Դեկտեմբերի 9-ին ստորագրված Տնտեսական ճանապարհային քարտեզով Ֆրանսիան և Հայաստանը նախանշեցին ուղղություն, որը մտադիր են արագ կյանքի կոչել։ Ֆրանսիան և Հայաստանը, միևնույն ժամանակ ամրապնդված լինելով հանձնառու տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, ձեռնարկությունների և ֆրանս-հայկական քաղաքացիական հասարակության դինամիկայով, միակարծիք և շահագրգռված են իրենց հավակնությունների իրականացման գործում բոլոր դերակատարների անմիջական ներգրավվածության հարցում։

Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, 2022թ մարտի 9-ին Փարիզում, բոլոր դերակատարների մասնակցությամբ, անցկացվում է «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը՝ քննարկելու համագործակցության նախագծերն ի նպաստ Հայաստանի։ Քննարկումները, որոնց մասնակցելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները, կազմակերպվում են համաժամանակյա չորս բանավեճի շուրջ, որոնք կմեկնարկեն ժամը 14-ից (Փարիզի ժամանակով)։ Դրանք պաշտոնապես կեզրափակվեն ժ 17-ին ամփոփիչ ելույթով։  
En cas de difficultés à vous connecter, une hotline est à votre disposition au 01.85.60.60.54
Բանավեճեր և մոդերատորներ
 
Տնտեսություն, կայուն զարգացում, նորագույն տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն
  • Մարի Լու և Պեգոր ՓԱՓԱԶՅԱՆ, Թումո կենտրոնների համահիմնադիրներ և համանախագահներ
  • Բեռնար ԴԸ ՎԻՏ, AMUNDI-ի գլխավոր տնօրենի տեղակալ
  • Բերտրան ՎԱԼԿԵՆԱԵՐ, Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ

Կրթություն, երիտասարդություն և սպորտ
  • Յուրի ՋՈՐԿԱԵՖ, FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն
  • Կրիստինա ԱԶՆԱՎՈՒՐ, Ազնավուր հիմնադրամի նախագահ
  • Էրիկ ԿԱՐՊԱՆՈ, Ժան Մուլեն Լիոն III համալսարանի նախագահ
 
Մշակույթ և ժառանգություն
  • Շառլ ՊԵՐՍՈՆԱ, Ժառանգության ազգային ինստիտուտի նախագահ
  • Սերժ ԱՎԵՏԻՔՅԱՆ, դերասան, ռեժիսոր և բեմադրիչ
  • Վենսան ԲԼԱՆՇԱՐ, Լուվրի թանգարանի հնությունների բաժնի տնօրենի տեղակալ
 
Առողջապահություն և սոցիալական գործողություն  
  • Մարտեն ԻՐՇ, Հանրային աջակցություն – Փարիզի հիվանդանոցների գլխավոր տնօրեն
  • Պատրիկ ԴԵՆԻԵԼ, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների գլխավոր քարտուղար
  • Արսեն ՄԵՔԻՆՅԱՆ, Santé Arménie-ի նախագահ